Իմ կյանքում տեղի ունեցող փոփոխությունների մասին կարող եք իմանալ իմ մազերի գույնից․ Իննա Խոջամիրյան

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն օրեր առաջ ոճային փոփոխություն է արել` վարսերի շագանակագույն երանգը փոխարինելով նարնջագույնի:

Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ երեկ թարմացրել են գույնը, փորձում են խարտյաշ երանգ ստանալ:

«Մեր ասպարեզում, երբեմն, ոչ թե մենք, այլ նախագիծն է որոշում, թե ինչ փոփոխություններ պետք է արվեն. սա այդ դեպքն է: Ոճաբան Արայիկ Գաբաջյանն է ընտրել մազերիս այս գույնը: Ինձ միշտ ժամանակ է պետք նոր ոճին հարմարվելու համար: Պարադոքսը նրանում է, որ ես բնույթով պահպանողական մարդ եմ, ինչքան էլ արտաքնապես հակառակն է երևում: Դժվար եմ բաժանվում այն ամենից, ինչ ունեմ: Ամենահամարձակը, երևի, մազերիս հարցում եմ եղել, բայց երբ մասնագիտությունը պահանջում է, պարտավոր եմ իմ պահպանողական բնավորությունը մի կողմ դնել»,-ասաց նա և հավելեց, որ կարանտինից հետո սկսել է միշտ վառ գույներ ընտրել` վառ մատնահարդարում, հագուստ, մազեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

(Visited 33 times, 33 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика