Ողբերգական ավտովթար․ վարորդը մահացել է

Այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Բախման հետևանքով վարորդը մահացել է, այս մասին հայտնում է Shamshyan.com- ը:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավոությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի վարորդը այն վարելիս հանկարծամահ է եղել, ավտոմեքենայում էլ եղել են մի քանի ուղևորներ, որոնց վարորդը Իջևանում գտնվող կարի արտադրամասից տանում էր տուն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը, ինչեպս նաև՝ վթարի հետևանքով այլ տուժածներ կան թե ոչ:

(Visited 19 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика