Ինչ անել, եթե տղամարդը խանդոտ է

Մեր օրերում խանդոտ տղամարդիկ հաճախ են հանդիպում: Ի՞նչ անել եթե ձեր ամուսինը հենց այդպիսին է:

Ասում են, եթե տղամարդը խանդում է, դա շատ սիրելուց է: Հոգեբանները սակայն համաձայն չեն: Ավելին, նրանք համարում են, որ խանդոտ տղամարդուն ուղղել հնարավոր չէ: Մեծ համբերության և ինքնատիրապետման պարագայում հնարավոր է միայն փափկացնել սուր ծայրերը և դա պետք է անի կինը: Ինչպե՞ս է իրեն պահում դասական խանդոտ տղամարդը և ի՞նչ պետք է անել վստահություն ստեղծելու համար:

Նրան հեշտ է բարկացնել

Գրեթե յուրաքանչյուր ինքնուրույն քայլ նրան հունից հանում է: Սակայն ձեր տեսանկյոնւից, դուք ոչ մի վատ բան չեք անում: Ոչ մի վատ բան, եթե դուք պայմանավորվել եք ձեր ընկերուհու հետ գնալ խանութ, սակայն ի պատասխան նա մեծ աղմուկ է բարձրացնում և թույլ չի տալիս ձեզ նույնիսկ մեկ բառ ասել:

Նրան դուր չի գալիս, երբ դուք ծանոթներին եք գովում

Ամեն անգամ, երբ դուք սկսում եք մեկին գովաբանել, նա իրեն վատ է զգում: Կապ չկա ում մասին եք դուք խոսում տղամարդու թե կնոջ: Դուք հաճելի բան եք ասում ձեր գործընկերոջ մասին, պատմում թե ինչպես է նա ձեզ օգնել իսկ ձեր ամուսինը կատաղությունից խեկագարվել է: Շատ կանանց դուր է գալիս հատուկ խանդացնել իրենց սիրելիին սակայն ձեր տղամարդու դեպքում չարժե այդպես վարվել:

Նա ձեզ վերաբերվում է ինչպես իր սեփականության

Անընդհատ ցանկանում է իմանալ որտեղ եք, ում հետ եք: Անընդհատ զանգահարում է, երբ ընկերուհիների հետ եք հանդիպում: Հարաբերությունների մեջ գաղտնիքներ չպետք է լինեն, սակայն հարցերին պետք է պատասխանել:

Նա կատաղում է, երբ ուրիշները ձեզ հմայիչ են համարում

Նորմալ մարդը հպարտությամբ դա կընդուներ և շնորհակալ կլիներ ճակատագրին գեղեցկուհի կնոջ համար: Իսկ նա դրա փոխարեն ափերից դուրս է գալիս:

Նա նախանձում է ուրիշներին

Ամեն երեկո ամուսինը պատմում է ձեզ ինչ լավ են ապրում նրա ծանոթները: Ընկերների կյանքով հետաքրքրվելը լավ է, սակայն երբ դա նմանվում է մոլեգնության ամեն ինչ վատ է:

Նա հետևում է ձեզ

Դա չի նշանակում, որ նա ձեզ մշտապես հետևում է, սակայն այդպես էլ է հնարավոր: Սակայն նա հեշտությամբ կպահանջի սոցցանցերի գաղտնաբառերը: Իսկ եթե միասին ինչ-որ տեղ եք գնացել, անպայման կուսումնասիրի ով ինչպես է ձեզ նայում:

Եթե նշված նկարագիրը համապատասխանում է ձեր տղամարդուն, ապա ձեզ հասել է իսկական խանդոտ տղամարդ: Ինքուրույն վերադաստիարակել նրան բարդ կլինի, սակայն արժե փորձել:

Առաջին քայլը՝ ուղղեք ձեր սեփական սխալները: Օրինակ, եթե նա ձեզ օրական տաս անգամ զանգահարում է, դուք դադարում եք պատասխանել զանգերին: Այնուհետև սկսում եք նրանից գաղտնիքներ պահել, թաքուն հանդիպել ընկերուհիների կամ մայրիկի հետ, չեք կիսվում նրա հետ: Տղամարդը, ով առանց այդ էլ անհանգիստ է սկսում է զգալ փոփոխությունները և դառնում ավելի կասկածամիտ, սկսում հետևել և այնուհետև հարցախույզ իրականացնում: Այդպիսի դեպքերում հարաբերությունները փլուզվում են:

Որքան էլ զարմանալի է, սովորաբար ուղիղ և անկեղծ խոսակցությունը բավարար է լինում: Հաշվի առեք նրա զգացմունքները և մի թույլ տվեք ձեզ բացասական ակնկարկներ «դու նորից սկսեցիր…», «դու խելագառ ես» և այլն: Ասացեք նրան, որ հասկանում եք նրան և որ նա ամեն անգամ երբ անհանգստություն է զգում թող կիսվի: Բացատրեք, որ չեք պատրաստվում լքել նրան: Եթե նա կոնտանկտի չի գնում, խորհուրդ տվեք միասին գնալ ընտանեկան հոգեբանի մոտ:

Իմանալով ձեր տղամարդու հատկություններըև հիվանդագին կապը ձեր հետ, մի հրահրեք նրան: Մի թաքնվեք, պատասխանեք զանգերին,նրա հետ գնացեք ընկերների հետ հանդիպմանը: Եթե դուք ցույց տաք նրան, որ ձեզ կարելի է վստահել, ուշ թե շուտ նա կհավատա ձեզ: Դա այքան էլ հեշտ չէ անել: Պատրաստվու՞մ եք ընկերուհու մոտ: Թողեք նրան հասցեն և հեռախոսահամարը: Առաջարկեք գալ ձեր հետևից հանդիպումից հետո:

Ըստ հոգեբանների, խանդի պատճառներից մեկը ցածր ինքնագնահատականն է և ճիշտ կլիներ, որ դուք աշխատեիք դրա բարձրացման ուղղությամբ: Գովացեք նրան, հիացեք նրանով, հաճախ ասեք, որ սիրում և գնահատում եք: Ամեն երեկո պատմեք նրան, ինչպես է անցել ձեր օրը:

Լավագույն պաշտպանությունը հարձակումն է

Փորձեք երբեմն դուք էլ խանդի տեսարաններ սարքել: Զանգեք նրան, հարցրեք որտեղ է: Ուշացման դեպքում դուք էլ ափերից դուրս եկեք:

(Visited 16 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика