Հրշեջ- փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 28-ին 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մասնավորապես`

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 6000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, 15 հա, 1․5 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5200 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, 5 հա, 8000 քմ, Սասունիկ գյուղում՝ 3 հա,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 2000 քմ, Մասիս քաղաքում՝ 3000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 500 քմ, 1000 քմ, Մերձավան գյուղում՝ 4 հա, 10 հա,

Կոտայքի մարզի Արամուս գյուղում՝ 7000 քմ, Ներքին Պտղնի գյուղում՝ մոտ 3 հա, 600 քմ, Մրգաշեն գյուղում՝ մոտ 1000 քմ,

Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղում՝ մոտ 40 հա։

(Visited 7 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика