Կորոնավիրուսից մահվան նոր ռեկորդ է գրանցվել․ 235 մահ մեկ օրում

Թեհրանը հայտարարվել է համաճարակի կարմիր գոտի։ Իրանի առողջապահության խոսնակ Սիմա Սադաթ Լարին տեղեկացրել է, որ մեկ օրվա ընթացքում՝ հուլիսի 27-ից հուլիսի 28-ը ընկած ժամանակահատվածում, Իրանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2.667 նոր դեպք, որոնցից 1.687-ը հոսպիտալացվել են:

Երկրում այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը 296.273 է: Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 235 մարդ, այսպիսով՝ մահացությունների ընդհանուր թիվը հասավ 16.147-ի: Մինչ այժմ ապաքինվել և դուրս է գրվել 257.019 մարդ: Այս պահին 3.902 հոգի գտնվում է ծանր վիճակում:

Մայրաքաղաք Թեհրանի հետ միասին, Իրանի 31 նահանգներից 15-ը՝ Մազանդարան, Գոլեստան, Ֆարս, Արևելյան Ատրպատական, Արդեբիլ, Սպահան, Ալբորզ, Իլամ, Խորասան Ռազավի, Քերման, Հյուսիսային Խորասան, Սեմնան, Լորեստան և Հորմոզգան նահանգները հայտնվել են համաճարակի կարմիր գոտում: Իսկ ահազանգային վիճակում են՝ Արևմտյան Ատրպատական, Խուզեստան, Բուշեր, Չահարմահալ և Բախտիարի, Զանջան, Համեդան, Քոհքիլույե և Բոյեր-Ահմադ, Մարքազի, Յազդ, Գիլան և Ղոմ նահանգները:

Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ չնայած իրավիճակի սրմանը, առայժմ սահմանափակումների մասին որևէ բան չի հայտարարվել, սակայն նկատի ունենալով վիճակը, լուրջ քայլեր են սպասվում․ «Մանավանդ որ շիա մահմեդականների սգո ամիսն է մոտենում, որում հազարավոր մարդիկ իրար շուրջ են հավաքվում սգո ծրագրեր իրականացնելու համար։ Վիճակի էլ ավելի բարդանալու հնարավորություն է առաջանալու»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ից Իրանում դիմակ կրելը պարտադիր է դարձել, մանավանդ տրանսպորտում և հանրային փակ վայրերում, իսկ հարսանյաց սրահները նորից փակվել են։

(Visited 35 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика