Իրանը զորավարժությունների ընթացքում արձակել է բալիստիկ հրթիռ

Պարսից ծոցի տարածաշրջանում զորավարժությունների ընթացքում իրանի ռազմական ուժերըստորգետնյա բալիստիկ հրթիռներ է արձակել: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ռազմական զորավարժություններ է սկսել Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի արևմտյան մասում:

Ծովային և օդատիեզերական ուժերը, ինչպես նաև հրթիռային ստորաբաժանումներն ու անօդաչուները մասնակցում են «Մեծ մարգարեն — 14» կոչվող զորավարժություններին: Հրթիռները արձակվել են զորավարժության երկրորդ օրվա ընթացքում, որը մեկնարկել է չորեքշաբթի, հուլիսի 29-ին, հայտնում է գործակալությունը:

(Visited 9 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика