Իտալական աղցան ժապավեններով

Ահա մի հետաքրքիր աղցան, որը մակարոնի եւ բանջարեղենի համեղ ու յուրօրինակ խառնուրդ է և պատրասվում է բավական կարճ ժամանակում. ընդամենը քսանհինգ րոպե, և բոլորը գոհ կմնան:

Վեց բաժնի համար անհրաժեշտ է’

  • իտալական մակարոններ’ ժապավենի տեսքով,
  • հարյուր գրամ սալյամի տեսակի երշիկ,
  • հարյուր գրամ անալի պանիր,
  • մեկ վարունգ,
  • երկու լոլիկ,
  • մեկ գլուխ սոխ,
  • հազարի մի քանի տերև

Սոուսի համար՝

  • չորս ճաշի գտալ բուսական ձեթ,
  • մեկ ճաշի գտալ լիմոնի հյութ,
  • մեկ թեյի գտալ շաքարավազ, աղ, պղպեղ,
  • մաղադանոս:

Լոլիկները եռացրած ջրով շոգեխաշել, հանել վրայի կեղեւը, մինչ այդ մակարոնը խաշել, թողնել՝ հավանա: Վերցնել մեծ տարա, լցնել մակարոնները, կտրտած լոլիկը, վարունգը, բարակ շերտավորած երշիկը և քերած պանիրը: Բարակ կտրտել նաև հազարի տերևները: Այս ամենը խառնել իրար, պատրաստել սոուսը: Նախքան մատուցելը ավելացրեք նաև սոուսը: Բարի ախորժակ:
Փորձեք և զգացեք իտալական շունչը ձմռան վերջին ամսին:

(Visited 13 times, 11 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика