Ինչու հակաբիոտիկները չի կարելի համատեղել յուղոտ սննդի հետ

Հակաբիոտիկների եւ յուղոտ սննդի համադրությունը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա, նախազգուշացնում են Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները:

Նրանք հետազոտություն են իրականացրել 43 առողջ եւ 49 հիվանդ մարդու մասնակցությամբ, ում մոտ գրգռված աղու համախտանիշ է ախտորոշվել: Ինչպես պարզվել է, հակաբիոտիկների եւ յուղոտ սննդի համադրության առկայությունը 8․6 անգամ մեծացրել է Քրոնի հիվանդության նման բորբոքային հիվանդությունների ռիսկը՝ հակաբիոտիկի օգտագործման պատմության եւ ճարպային սննդի նվազագույն քանակությամբ սննդակարգի բացակայության համեմատ, հայտնում է Novosti Mail.RU-ն:

Ուսումնասիրության համաձայն՝ սննդակարգում ճարպերի առավելագույն պարունակությամբ մարդկանց մոտ աղիների լորձաթաղանթի բորբոքման զարգացման հավանականությունը մոտ 2․8 անգամ ավել է եղել, քան՝ այն մարդկանց մոտ, ում սննդակարգում յուղոտ սննդի առկայությունը ցածր էր։

Ինչ վերաբերում է հակաբիոտիկներին, ապա նրանք, ով կյանքի ընթացքում ընդունել է այդ դեղամիջոցները, աղիների բորբոքային հիվանդության հավանականությունը 3․9 անգամ ավելի մեծ էր, քան նրանց մոտ, ով այդ դեղերը չի ընդունել՝ անկախ սնվելու ձեւից։

Ըստ գիտնականների՝ հակաբիոտիկների եւ ճարպային սննդի համադրությունը խաթարում է աղիների լորձաթաղանթի բջիջների միտոխոնդրիաների աշխատանքը, ինչի արդյունքում արգելափակվում է թթվածնի օգտագործման ունակությունը եւ աղիներում անբարենպաստ միջավայր է ստեղծվում օգտակար բակտերիաների համար: Մեծանում է նաեւ էնտերոբակտերիաների կոնցենտրացիան, որոնք բորբոքում են առաջացնում։

(Visited 6 times, 3 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика