Երևանում 27-ամյա տղան հոսանքահարվել է էլեկտրաէներգիան վահանակից անջատելիս

Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում գտնվող էլեկտրական ենթակայանում այսօր՝ հուլիսի 28-ին, 27-ամյա տղա է հոսանքահարվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թոթովենցի փողոցի թիվ 8 շենքի 3-րդ մուտքում Հովհաննես Գ․-ն (ծնված 1993 թ․) ցանկացել է էլեկտրական վահանակից անջատել էլեկտրաէներգիան, և տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։ Քաղաքացին հոսանքահարվել է, և մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տեղափոխվել հիվանդանոց։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցների մոտենալը։

(Visited 94 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика