Ոստիկանները 5-րդ ալիք հեռուստաընկերությունում են

Ոստիկանները «5-րդ ալիք» հեռուստաընկերությունում են։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։

«Աչքներս լույս. Ոստիկանները մեր մոտ են»,-գրել է Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանության աշխատակիցները այցելել էին Արմնյուզ հեռուստաընկերություն՝ վարչական վարույթ հարուցելու։

Պատճառը հաղորդավարների՝ եթերում առանց դիմակի լինելն էր։

«Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը ոստիկանության այցին անդրադարձել էր իր ֆեյսբուքյան էջում։ «Օրեր անց հեռախոսազրույց ունեցանք Հեռուստառադիոխորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ, որն ասաց, որ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ։ Մենք ապահովության համար շարունակեցինք դիմակ կրել եթերում, որովհետև նկատել էինք որ մեր գործընկերների մի մասը դիմակ, այնուամենայնիվ, կրում է եթերում։ Ապա Տիգրան Հակոբյանը հարցազրույց տվեց 168 ժամին ու արդեն փաստով ֆիքսեց, որ դիմակ կրելը եթերում պարտադիր չէ։ Մեր հաղորդավարներն այդ պահից դիմակ սկսեցին չկրել եթերում»,-գրել էր նա։

Մեդիայի տարբեր ներկայացուցիչներ քննադատել էին ոստիկանության գործողությունները՝ այն համարելով խոսքի ազատությանն ուղղված քայլ։

«Խոսքի ազատությունը անքակտելի իրավունք է և լրագրողների ազատ աշխատելը: Այս դեպքում փորձում են վախի մթնոլորտ ստեղծել կամ փորձել ճնշել: Չեմ կարող քաղաքական դրդապատռճառների մասին հայտարարություններ անել, բայց ես տեսնում եմ ազատ մամուլի դեմ ճնշում»,- ասել էր Մեդիա պաշտպանության փորձագետ Էդգար Խաչատրյանը։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերություն ոստիկանների այցելությանը և դիմակ չկրելու փաստով վարչական վարույթ հարուցելու որոշմանը: «Կասկած է առաջացնում, թե ինչո՞ւ է «Արմնյուզ»-ը թիրախավորվել: Միգուցե ուզում են նախադեպ ստեղծել, բայց մինչ դա պետք է հստակեցվի, թե ինչո՞ւ է դա արվում, ի՞նչ հիմունքներով և ի՞նչ են ուզում դրանով ասել․ իսկ առաջին ուղերձը պետք է լինի մասնագիտացված մարմնից , ոչ թե Ոստիկանության կողմից:

Մենք պետք է հիշեցնենք, որ այն, ինչ կապված է լրատվամիջոցների ոլորտում արտակարգ դրության պահանջներին, պետք է հստակ քննարկվի և գնահատական տրվի մասնագիտացված մարմնի կողմից»,-ասել էր նա:

(Visited 6 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика