Վանեցյանը հրապարակել է կորոնավիրուսի թեստի պատասխանը

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մի քանի օր է՝ ինքնամեկուսացել է իր տանը,քանի որ կասկածներ է ունեցել,որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ է շփվել: Շաբաթ-կիրակի նաեւ թեթեւ ջերմել է: Այս մասին գրում է Hraparak.am-ը։

Վանեցյանը լրատվամիջոցին փոխանցել էր,որ թեստ է հանձնել, պատասխանը ստանալուն պես կհայտնի այդ մասին:

Քիչ առաջ լրատվամիջոցը տեղեկացել է,որ թեստի պատասխանը դրական է եղել, ընտանիքի մնացած անդամներն էլ են թեստ հանձնել,բայց բոլորի դեպքում պատասխանը եկել է բացասական՝ թերեւս այն հանգամանքով պայմանավորված,որ Վանեցյանը ժամանակին ինքնամեկուսացել է։

(Visited 29 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика