ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ հուլիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում Հայաստանում վարակվածների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 26065 է:
Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 523 նոր դեպք: Մահացել է 10 քաղաքացի: Առողջացածների թիվը 515։
- Առողջացածներ — 14563
- Փաստացի բուժվողներ — 10900
- Ընդհանուր թեստեր — 113665
- Մահվան ելքեր — 453
- Մահվան ելքեր այլ պատճառով — 149
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
1․մնացե’ք տանը,
2․սահմանափակե’ք շփումները,
3․հետևե’ք անձնական հիգիենային,
4․հաճախակի լվացե’ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
5․հնարավորության սահմաններում նվազեցրե’ք հանրային տրանսպորտից օգտվելը,
6․շփումների դեպքում պահպանե’ք առնվազն 1 մետր հեռավորություն,
7․գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե’լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
8․եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե’ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
9․պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
10․խուճապի մի’ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: