Ժամկետային զինծառայողը զորավարժության ժամանակ ավտովթարի զոհ է դարձել․ մեղադրանք է առաջադրվել համածառայակցին

Տավուշում ավտովթարի զոհ դարձած զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ժամեկային զինծառայողի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի ժամանակ մահացել էր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 1999թ ծնված Արարատ Խեչումյանը: Նախնական տվյալներով տեղի ունեցածը գնահատվել էր դժբախտ պատահար, սակայն քննության արդյունքում պարզվել է վարորդի մեղավորությունը:

Քննության վարկածով` 2019 թվականի մայիսի 14-ին ժամը 16:30-ի սահմաններում Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի հարակից տարածքում, զորամասի անձնակազմի կողմից մարտավարական զորավարժություն անցկացնելու ժամանակ, Ուրալ մակնիշի ավտոմեքենայով երթ կատարելիս ղեկին գտնվող զինծառայողը թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչի հետեւանքով Ուրալը կողաշրջվել է` պատճառ դառնալով զինվորի մահվան:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին ու գործն ուղարկվել դատարան:

(Visited 35 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика