3 ուժերին խորհուրդ կտամ հետադարձ հայացք նետել 2008 թվական, երբ տապալվում էր Սահմանադրական կարգը, այդ ժամանակ լռում էին․ Հրաչյա Հակոբյան

Այսօր ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք»-ը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն: Այս երեք ուժերի հաղորդման բովանդակությունը վերաբերում է վերջին երկու տարիներին նախաձեռնած եւ իրականացված ամբողջ գործընթացին՝ մասնավորապես իշխանության յուրացման ու Սահմանադրական կարգի տապալման դեպքերին: Armlur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ՝ պարզելու, արդյոք իրենք մտավախություն ունեն այդ առումով:

–Պարոն Հակոբյան, երեք քաղաքական ուժեր իշխանություններին մեղադրում են իշխանության յուրացման եւ Սահմանադրական կարգի տապալման համար: Դուք մտավախություն չունե՞ք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կուսումնասիրի ներկայացված հանգամանքները, եւ իսկապես երեք ուժերի մեղադրանքները կհաստատվի:

–Ես որեւէ մտավախություն չունեմ, քանի որ այս տարիների ընթացքում իշխանությունների բոլոր քայլերը եղել են օրինական, օրենքի սահմաններում: Մենք մտավախություն ունենալու որեւէ բան չունենք:

–Վերջին երկու տարիների ընթացքում չե՞ք կատարել որեւէ անօրինական քայլ, որը կարող է հետեւանքներ ունենալ:

–Այս երկու տարիների ընթացքում որեւէ օրենքի խախտում չենք արել, երեք ուժերին էլ խորհուրդ կտամ՝ մի հատ հետադարձ հայացք նետեն 2008 թվական, երբ տապալվում էր Սահմանդրական կարգը․ այդ ժամանակ թող իրենց լռությունը վերանայեն:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են ընդդիմադիր այդ երեք ուժերը հիշել, որ իշխանությունները երկու տարի շարունակ անօրինականություններ են կատարել:

–Պարզ է դա, այդ ուժերից մեկը իմ խորին համոզմամբ շատ կոնկրետ այս պահի դրությամբ փորձում է իրեն քաղաքական հետապնդման մեջ տեղավորել: Ուժերից այն մեկը՝ ՀՅԴ-ն, չի կարողանում համակերպվել, որ այլեւս նրանք անցյալում են: Իսկ այն երրորդ ուժը մարդ-կուսակցություն եմ համարում, քանի որ մի քանի հոգով հավաքվել են ու իրենց կուսակցություն են հռչակել: Ես ունեմ իմ կանխավարկածը, թե իրենք ինչու են նման հայտարարություններ անում, բայց դրա մասին կլռեմ: Ուղղակի պետք է հիշել, որ իշխանությունը որեւէ մտահոգություն չունի եւ չի կարող ունենալ, մենք ամեն ինչ անում ենք օրենքով:

(Visited 6 times, 6 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика