57-ամյա Նարինեն վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային վարակից բուժվել է տնային պայմաններում։ NEWS.am Medicine-ի թղթակցին տված հարցազրույցում նա պատմել է, թե որքան է արժեցել նրա բուժումը:
Պոլիկլինիկայի թերապեւտը պացիենտին մակրոլիդային խմբից հակաբիոտիկ էր նշանակել (անվանումը չենք գրում ակնհայտ պատճառներով): 6 հաբի համար Նարինեն 5600 դրամ էր վճարել: Նրան անհրաժեշտ էր նաեւ մեկ ամիս վիտամին D ընդունել (ամսական 6000 դրամի) եւ արյունը ջրիկացնող դեղամիջոցի սրսկումներ նաել: Նրան պետք էր ընդհանուր 10 ներարկում անել, եւ դրանցից յուրաքանչյուրն արժեր 3500 դրամ. այսպիսով, Նարինեն այս դեղամիջոցի համար 35 000 դրամ է վճարել։
Բուժման ընթացքում ինչ-որ պահի Նարինեի վիճակը սկսել էր վատթարանալ, եւ նրան եւս մեկ հակաբիոտիկ էին նշանակել ցեֆալոսպորինների խմբից, որի համար նա 4200 դրամ է վճարել: Նրան նշանակվել էր նաեւ բրոնխալայնացնող դեղամիջոց, որը պետք է հեշտացներ նրա շնչառությունը: Այն արժեր 2200 դրամ: Հիվանդը նաեւ դեղամիջոց էր ընդունում ջերմության դեմ, բայց այն չէր գնում, քանի որ ուներ տանը։
Ակսպիսով, դեղորայքի համար Նարինեն վճարել է ընդհանուր մոտ 53․000 դրամ:
Դեղերից բացի, Նարինեն վճարել է նաեւ այն բժշկական հետազոտության համար, որը նրա բժշկական ապահովագրությունը չէր ծածկում եւ որը չի արվել պետպատվերի շրջանակներում: Նարինեի խոսքով՝ թոքերի սոնոգրաֆիկ հետազոտության համար նա 10․000 դրամ է վճարել եւ եւս 3000 դրամ՝ արյան անալիզի համար:
Ավելին այստեղ