Հարկադիր կատարողները առանց նախազգուշացման տանից վտարել են ողջ ընտանիքի՝ այդ թվում 3 անչափահասների․ դեպքի վայր է ժամանել բժիշկների հերթապահ խումբ

Երևանի բնակիչ, 40-ամյա Սարգիս Բալախչյանը և հայտնել, որ Հարկադիր կատարողները առանց նախազգուշացման, և փաստացի ծանուցելու ժամանել են Նորք Մարաշ 6-րդ փողոցի 15/1 հասցեում գտնվող իրենց տուն և վտարում են իր 6 հոգանոց ընտանիքին, որտեղ կան նաև անչափահաս երեխաներ՝ 8, 10 և 15 տարեկան: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։

Հարկադիր կատարողները պատճառաբանել են իրենց քայլը նրանով, որ «Արդշինբանկ»-ը դիմել է դատարան և բանկում գրավադրված իրենց տունը աճուրդով վաճառվել է և այժմ նոր գնորդը պահանջում է, որ տունն ազատեն:

Ս. Բալախչյանը նշեց նաև, որ ունի փաստաբան, ում նույնպես պատշաճ չեն ծանուցել վտարման որոշման մասին:

Այս պահին հարկադիր կատարողները տան իրերը դուրս են բերում և տեղափոխում հարևաններից մեկի տուն, չնայած, որ երեխաներից մեկը՝ 15-ամյա դուստրը, առողջական խնդիրներ ունի՝ 37,1 աստիճան ջերմություն, ինչը արձանագրել է ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Ս. Բալախչյանը փաստաբանի հետ դիմել է Հարկադիր կատարողներին, որպեսզի տրամադրեն ընտանիքին 2 շաբաթ ժամանակ, որ ընտանիքը տեղափոխվի, սակայն նրանք չեն համաձայնել, անգամ հաշվի չառնելով հիվանդ երեխայի ինքնազգացողությունը:

(Visited 19 times, 19 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика