Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 18 լրագրող, իսկ մեկը մահացել է

Լրագրողների շրջանում կորոնավիրուսով վարակման և դրա հետևանքով մահվան դեպքերի թիվն աճել է կրկնակի, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 18 լրագրող, մեկը մահացել է: Այս մասին տեղեկացնում է apa.az կայքը` հղում տալով Ադրբեջանի մամուլի խորհրդի փոխնախագահ Մուշֆիգ Ալեսքերլիին:

Ալեսքերլիի խոսքով` մայիսի 16-ին տեղեկություն էր ներկայացվել 4 ամիսների ընթացքում (փետրվարից-մայիս) լրագրողների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի վիճակագրության վերաբերյալ:

«Այդ ժամանակ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացած լրագրողների թիվը 67 էր: Վարակված լրագրողների թիվը շուրջ 300 էր: Կարճ ժամանակում`ընդամենը 1 ամսում, իրավիճակը կտրուկ փոխվել է: Անցնող ամսվա ընթացքում ցուցանիշները 2 անգամ ավելի վատն են, քան դրանից առաջ 4 ամսվա ընթացքում: Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսից մահացած լրագրողների թիվը հասել է 137-ի, իսկ վարակվածներինը` շուրջ 1200-ի: Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 18 լրագրող, մեկը մահացել է»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Ադրբեջանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 16 968 դեպք, վարակման հետևանքով մահացել է 206 մարդ:

(Visited 8 times, 8 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика