Աբովյանում Toyota RAV-4-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը փողոցն անցել է թույլատրելի հատվածով․ տուժածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Հունիսի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ տեղեկացնելով, որ ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Բաղդասար Բաղդասարյանը Աբովյան քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում իր վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի բնակիչ, 45-ամյա Թամարա Աֆյանին:

Վարորղը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին նա մահացել է:

Օպերատվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ ծառայողները և հետաքննիչները, որոնք մինչ դեպքի վայրի զննություն են կատարել, հիվանդանոցից ահազանգել են, որ հետիոտնը մահացել է:

Քննչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ հետիոտնը անցնելիս է եղել ճանապարհի թույլատրելի հատվածով՝ հետիոտնի համար նախատեսված վայրով, երբ վրաերթի է ենթարկվել, իսկ վարորդը վրաերթի վայրից մոտ 50-60մ առաջ է ընթացել, բախվել երկաթե էլկետրասյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Վարորդը քաղաքացիներին հայտնել է, որ ինքը չի նկատել վրաերթի ենթարկվողին և անվտանգության բարձիկները բացվել են ու փակել իր տեսադաշտը:

(Visited 5 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика