Վրաստանում կորոնավիրուսից մահացած քաղաքացին, Ջավախքից էր և վերջերս էր վերադարձել Հայաստանից

Վրաստանում կորոնավիրուսից 15-րդ մահն է արձանագրվել: Երեկ մահացած տարեց տղամարդը Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղից էր: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։Վրաստան վերադարձել էր օրեր առաջ ու անմիջապես տեղափոխվել կարանտինային ռեժիմ: Վերադարձի ժամանակ նրա ինքնազգացողությունը լավ է եղել: 82-ամյա բնակիչը սրտային անբավարարությամբ ու բարձր ճնշմամբ հոսպիտալացվել է հունիսի 14-ին՝ նախ Ռուսթավիի բժշկական կենտրոն, ապա` հաստատված դիագնոզով ու ծայրահեղ ծանր վիճակում Մցխեթայի հիվանդանոց է տեղափոխվել: Այդ ընթացքում նրան արհեստական շնչառության սարք է միացված եղել: Մահն արձանագրվել է երեկ՝ ժամը 12:40-ին, Մցխեթայի բժշկական կենտրոնում:

Ըստ բուժող բժիշկների՝ տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ մի շարք հիվանդություններ՝ առիթմիա, սրտային անբավարարություն, երիկամային անբավարարություն:

Տղամարդուն այսօր հողին են հանձնել հայրենի գյուղում: Ըստ տեղեկությունների՝ նա կնոջ հետ է վերադարձել Հայաստանից, կինն այս պահին Մցխեթայի հիվանդանոցում է, 84-ամյա կնոջ վիճակը կայուն է, սակայն համարվում է ռիսկային՝ ուղեկցող տարբեր հիվանդությունների պատճառով:

Stopcov.ge-ն հայտնում է, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 924 մարդ, որոնցից 785-ն ապաքինվել է, 15-ը՝ մահացել:

(Visited 7 times, 7 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика