Չինաստանում կորոնավիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութը թեստավորել են մարդկանց վրա

Չինական China National Biotec Group (CNBG) ընկերությունը հայտարարել է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հաջող փորձարկումների մասին, հայտնում է «ինտերֆաքսը»:

Դրական արդյունք են ցույց տվել թեստավորվող միանգամից երկու պատվաստանյութ:Նախնական տեղեկություններով՝ CNBG-ի պեկինյան ստորաբաժանման դեղամիջոցը պատվաստանյութը փորձարկած բոլոր 1120 կամավորների մոտ հանգեցրել է կորոնավիրուսի դեմ հակամարմինների անվտանգ արտադրման:

Հաղորդվում է նաեւ ընկերության ուհանյան ստորաբաժանման պատվաստանյութի հաջող փորձարկումների մասին: CNBG-ից հայտնել են Արաբական Միացյալ Էմիրություններում դեղամիջոցի փորձարկման եզրափակիչ փուլի անցկացման թույլտվություն ստանալու մասին: Ընկերությունից, սակայն, չեն հստակեցրել, թե կոնկրետ որ պատվաստանյութի մասին է խոսքը:

(Visited 19 times, 19 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика