Իսկ ես երբ կմահանամ․ ես երբեք չեմ մոռանա այս դեպքը

Մոտ 15 տարի առաջ գիշերը շտապօգնության բաժանմունքից մեր աշխատասենյակ է գալիս բուժքույրը:

-Երկրորդ վիրաբուժական սենյակում ծանր հիվանդ ունենք:

Այնտեղ, թիմն արդեն հավաքվել է, սեղանին է մոտ վեց տարեկան մի աղջիկ: Հագնվելու և ստերիլիզացվելու ժա-մանակ ես իմացա մանրամասները: Չորս հոգանոց ընտանիքն ավտովթարի էր ենթրկվել: Հայրը, մայրը և երկու երեխաները՝ երկվորյակներ՝ տղա և աղջիկ: Ամենից շատն աղջիկն էր տուժել. Հարվածն աջ կողմից էր՝ ուղիղ հետևի դռան վրա, որտեղ նստած էր երեխան: Մայրը, հայրը և նրա եղբայրը գրեթե չեն տուժել `քերծվածքներ և կապտուկներ: Նրանց օգնություն ցուցաբերեցին տեղում:

Աղջիկն ուներ կոտրվածքներ,բութ վնասվածքներ և շատ արյուն էր կորցրել:Մի քանի րոպե անց արյան ստուգու-մից պարզվեց, որ մենք հիվանդանոցում չունենք հենց երրորդ դրական արյուն: Կրիտիկական հարց` աղջիկը «ծանր» էր. հաշված րոպեներ:Շտապ արվեց ծնողների արյան ստուգում: Հայրն ուներ երկրորդը, մայրը՝ չորրորդ կարգի արյուն: Նրանք հիշեցին երկվորյակի` եղբոր մասին, նրանն էլ էր երրորդ կարգ։

Նրանք նստեցին հիվանդասենյակում: Մայրը` արցունքներով, հայրը՝ գունատ, տղան` հուսահատ աչքերով: Նրա հագուստը պատված էր քրոջ արյունով: Ես մոտեցա, նստեցի նրա դիմաց, որպեսզի նայեմ նրա աչքերի մեջ:

«Քո քրոջը ծանր հարված են հասցրել», — ասացի ես:

«Այո՛, ես գիտեմ», — տղան կախեց գլուխը և ձեռքերով փակեց աչքերը:

-Երբ մենք վթարի ենթարկվեցինք, նա ծանր հարված ստացավ: Ես նրան գրկեցի, քանի որ նա լացում էր, հետո հանգստացավ և քնեց:

-Դու ուզո՞ւմ ես փրկել նրան, ուրեմն մենք պետք է արյուն վերցնենք քեզանից նրա համար: Նա դադարեց լաց լինել, նայեց շուրջը, մտածեց և գլխով արեց` կանչելով բուժքրոջը:

Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները կտեղափոխվեն հիվանդասենյակ․

— Սա մորաքույր Լուսինեն է: Նա քեզ կտանի բուժման սենյակ և կվերցնի արյունը: Մորաքույրը կարող է դա շատ լավ անել, դա ընդհանրապես ցավոտ չէ:

— Լավ: — տղան խորը շունչ քաշեց և գնաց իր մոր մոտ:

— Ես քեզ սիրում եմ մայրիկ: Դու լավագույնն ես:

— Հետո, հայրիկին — հայրի՛կ, ես սիրում եմ քեզ: Շնորհակալություն հեծանիվի համար: Նրան տարան բուժման սենյակ, և ես վազեցի երկրորդ սենյակը:

Վիրահատությունից հետո, երբ աղջիկն արդեն տեղափոխվել էր ինտենսիվ թերապիա, նա վերադարձել էր հի-վանդասենյակ: Նկատեցի, որ մեր փոքրիկ հերոսը հիվանդասենյակում պառկած է ծածկոցի տակ: Նրան թողե-ցին հանգստանալու ՝ արյունը վերցնելուղ հետո:
Ես գնացի նրա մոտ:

— Որտե՞ղ է Կատյան: Հարցրեց տղան.

Բժշկի հետ եկած բաժնի վարիչը սկսեց ինձ վրա գոռալ․․․նրանք չգիտեն, թե ինչ է մարդկային շփումը․․․»․ Ծնողի ահազանգը

— Նա քնած է. նրա հետ ամեն ինչ լավ կլինի: Դու նրան փրկեցիր:

— Եվ ե՞րբ ես կմեռնեմ:

«Դե … ոչ շուտ, երբ շատ ծեր կլինես»:

Սկզբում ես այդ ժամանակ չհասկացա նրա վերջին հարցը,բայց հետո հասկացա։Տղան մտածել էր, որ ինքը կը-մեռնի իրենից արյուն վերցնելուց հետո, այդ պատճառով էլ նա հրաժեշտ էր տվել ծնողներին: Նա հարյուր տո-կոսով վստահ էր, որ կմահանա: Նա իրոք զոհաբերեց իր կյանքը քրոջ համար: Հասկանու՞մ եք, թե ինչ սխրանք է նա կատարել ինարականում

Շատ տարիներ են անցել, և ես դեռևս փշաքաղվում եմ ամեն անգամ, երբ հիշում եմ այս պատմությունը …

(Visited 7 times, 7 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика