Ոչ մի դեպքում դուրս մի եկեք մեքենայից, եթե դիմապակու վրա գումար եք տեսնում․ դա ավելի վատ է, քան կարող եք պատկերացնել

Գողերի և կողոպտիչների ֆանտազիան անսահման է։Երբեմն մի անզգույշ շարժումը կարող է զրկել ձեզ մեքենայից,գուցե և կյանքից։ Մեքենայի գողությունը այսօր այնքան էլ հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով ժամա-նակակից անվտանգության համակարգերը։ Սակայն հ ա նց ա գործները միշտ գտնում են մի հնարք։

Պատկերացրեք,դուք կայանել եք մեքենան սուպերմարկետի մոտ։ Մի քանի րոպեից վերադառնում եք մեծ տոպ-րակներով, լցնում դրանք բեռնախցիկը։ Հանում եք բանալին, նստում ու հանկարծ դիմապակու վրա գումար եք նկատում։ Այ քեզ հաջողություն։

Մինչ ձեռքով ձգվում եք դեպի անսպասելի գտածոն, դուրս եք գալիս մեքենայից, որ վերցնեք այն, հայտնվում է գողը, հենց ձեր բանալիով շարժի է գցում մեքենան և հեռանում։ Իսկ ձեզ էլ մնում է կեղծ դրամ։ Եթե, իհարկե, հասցրել էիք այն վերցնել։

Եվրոպայում ու ԱՄՆ-ում սա շատ տարածված հնարք է։Մի քանի դեպքեր էլ գրանցվել են մեզ մոտ և Ռուսաս-տանում։ Հենց դրա համար էլ կարոևր է ինֆորմացիան որքան հնարավոր է շատ տարածելը, որպեսզի մարդիկ զգուշանան։

Քիրի Վիման անունով ամերիկուհուն հաջողվել է կանխարգելել կողոպտիչների մտադրությունը։Կինը տեսել էր դիմապակու վրա դրված գումարը և կարծել, որ ինչ-որ մեկն իրեն Սուրբ Ծննդյան նվեր է արել։

Քիրին դուրս էր եկել մեքենայից և վերցրել գումարը, որի վրա գրված էր․

—Հա-հա։ Կարծու՞մ էիր՝ այն իսկական է։

Բարեբախտաբար, կինն ունի արագ ռեակցիա և կարողացել էր կանգնեցնել գողին։ Հավանաբար, նրա մոտ գործել էր մայրական բնազդը․ 1 տարեկան որդին նստած էր մեքենայի մեջ։

(Visited 35 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика