Կորոնավիրուսի հաստատման 736 նոր դեպք․ վարակվածների թիվը հասավ 24645-ի

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ հունիսի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում Հայաստանում վարակվածների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 24645 է:

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք: Մահացել է 6 քաղաքացի: Առողջացածների թիվը 205։

  • Առողջացածներ — 13116
  • Փաստացի բուժվողներ — 10964
  • Ընդհանուր թեստեր — 109173
  • Մահվան ելքեր — 426
  • Մահվան ելքեր այլ պատճառով — 133

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
1․մնացե’ք տանը,
2․սահմանափակե’ք շփումները,
3․հետևե’ք անձնական հիգիենային,
4․հաճախակի լվացե’ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
5․հնարավորության սահմաններում նվազեցրե’ք հանրային տրանսպորտից օգտվելը,
6․շփումների դեպքում պահպանե’ք առնվազն 1 մետր հեռավորություն,
7․գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե’լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
8․եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե’ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
9․պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
10․խուճապի մի’ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

(Visited 13 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика