Ավտովթար Արծվի թևերի մոտ․ Nissan Teana-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել հանդիպակաց գոտում․ կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Nissan Teana-ն Երևան–Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելաատնեշներին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: Այս մասինհայտնում է Shamshyan.co կայքը՝ մանրամասնելով, որ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները:

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Աշտարակի ջոկատը, որոնք հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել ավտոմեքենայի գազի արտահոսքը և սահմանազատել տարածքը, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Ժամանել են նաև ՃՈ տեսուչները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

(Visited 12 times, 12 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика