Վթարի ենթարկված զինծառայողը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի․

SHAMSHYAN.com-ը հունիսի 26-ին ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ, որի ժամանակ բախվել էին Չկալովկա գյուղի բնակիչ՝ 24-ամյա Կորյուն Բ-ի վարած ՎԱԶ 2106-ն ու Նորատուս գյուղի բնակիչ՝ 57-ամյա Արմեն Օ-ի վարած ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ Կորյուն Գ-ն ավտոմեքենան վարել է խմածության ամենաբարձր աստիճանում, և Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, և մինչ դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանները, նրա ավտոմեքենայի բեռնախցիկում եղել է մի քանի կանեստր դիզվառելիք, ու դա տարել են, թե ինչից ելնելով՝ մնում է՝ այդ հարցին պատասխան տան ՀՀ Պաշտպանության ռազմական ոստիկանության ծառայողները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 26-ին ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12.7 կմ հատվածում բախվել էին Չկալովկա գյուղի բնակիչ՝ 24-ամյա Կորյուն Գ-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և Նորատուս գյուղի բնակիչ՝ 57-ամյա Արմեն Օ-ի վարած ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով Արմեն Օ-ի ուղևոր՝ Գավառ քաղաքի բնակիչ, 63-ամյա Յաշա Օ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գավառ» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, ու օպերատիվ էին գործել Գավառի բժշկական կենտրոնի բժիշկները։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։

(Visited 2 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика