Ծիծեռնակաբերդի հրդեհը մեկուսացվեց

Ծիծեռնակաբերդի հրդեհը մեկուսացվեց: ԱԻՆ-ի հերշեջ-փրկարար հաշվարկների հետ միասին դեպքի վայրում էին նաեւ Երեւանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջրատար մեքենաները: Այս մասին գրեց քաղաքապետարանի մամուլի խոսնակը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է: Իհարկե, հետաքննությունը պատճառները կպարզի, ուղղակի ֆիքսենք, որ մոտ կես ժամ առաջ էդ հատվածում ահավոր մեծ հրավառություն էր: Ռեստորանային հրավառությունները լուրջ պրոբլեմ են էս քաղաքի համար

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասել է, որ հրդեհից կես ժամ առաջ այս վայրում խոշոր հրդեհ է եղել։ Աշխատում է տեղում 120 հրշեջ, 10-ը ջրցան մեքենա, 14 մարտական հաշվարկ։

Հիմնական օջախները մարվել են, քամին անընդհատ նոր կրակ է առաջացնում։

Նախարարն ասել է, որ այսօր հրդեհ էր տեղի ունեցել թռչնաբուծական ֆաբրիկայում, այնտեղ երկու հրշեջի ինքնազգացողությունը վատացել է։

(Visited 2 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика