Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածները ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունիսի 25-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հատտնում է shamshyan.com-ը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 51-ամյա Արսեն Սարգսյանը, Ford-ը վարել է 57-ամյա Մոհսեն Ֆարշբաֆին, իսկ կայանված Mitsubishi-ն պատկանել է Երևանի բնակիչ, 58-ամյա Սամվել Սարիբեկյանին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ford-ը կայանված չի եղել։

Վթարի հետևանքով «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Ա. Սարգսյանը, իսկ նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Վարդան Շահինյանը, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Սարգսյանն աշխատում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ՀՕՀ վարույթում՝ 11-րդ բաժնում գլխավոր օպերլիազոր, կոչումով փոխգնդապետ է, իսկ հիվանդանոց տեղափոխված Վ. Շահինյանը՝ նույն բաժնում՝ գլխավոր օպերլիազոր, կոչումով մայոր է։

Հիշեցնենք՝ հունիսի 25-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում Mercedes C 280 մակնիշի ավտոմեքենան բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենային։ Այնուհետև Ford-ը, առաջ ընթանալով, բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենային։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

(Visited 1 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика