Եգիպտոսը մտադիր է խանգարել Թուրքիային՝ ներխուժել Լիբիա

Եգիպտոսի իշխանությունները խորհրդակցում են եվրոպական երկրների հետ`կանխելու հնարավոր թուրքական ներխուժումը Լիբիայի խոշոր Սիրթ նավահանգիս, հաղորդում է Al Arabiya ալիքը:

Նշվում է, որ եվրոպական պետություններն արդեն նախազգուշացրել են Թուրքիային, որպեսզի Անկարան անգամ չմտածի ներխուժել Լիբիայի նավթատար շրջանները: ՆԱՏՕ-ի երկրները պնդում են, որպեսզի Թուրքիան դադարեցնի ռազմական միջամտությունը երկրում: Քննարկվում է նաև հրադադարի ռեժիմի վերահսկման համար միջազգային դիտորդներ գործուղելու հարցը:

Ավելի վաղ, նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել էր, որ չի բացառում Լիբիայում ռազմական միջամտության հնարավորությունը` «հարևան երկրում արյունահեղությունը դադարեցնելու և Եգիպտոսի սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակով»:

(Visited 2 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика