Արտակարգ դրությամբ պայմանավորված փոփոխություն կրթության մասին օրենքում

ՀՀ կառավարության հեղինակած «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում: Ներկայացնելով կառավարության օրենսդրական այս նախաձեռնությունը` հիմնական զեկուցող, Կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ, հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել փոխել բուհերի ընդունելության կարգը։

«Կառավարության հաստատած նոր կարգով ընդունելությունն իրականացվելու է մեկ քննության արդյունքների հիման վրա` առցանց ընդունելության և դիմում-հայտերի լրացման նոր տարբերակով: Ընդունելության նոր պայմանների սահմանմամբ համապատասխանաբար պահանջ է առաջանում նաև փոփոխել արդեն հաստատված մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը»,- նշել է նախարարը:

Նախաձեռնությամբ գործադիրը նախատեսում է բացառություն սահմանել հայտարարված արտակարգ կամ ռազմական դրության ժամանակահատվածի համար /ընդհանրապես, ոչ միայն COVID-19-ով պայմանավորված/ և հնարավորություն ընձեռել կառավարությանը ստեղծված պայմաններում փոփոխություններ և լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում, հաստատել նաև նոր ցանկ:

Իրավաբան.net

(Visited 5 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика