Վերջապես հայտնի դարձավ,թե ինչ պաշտոն է ուզում Արամ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանից

Երկու օր առաջ Պետրոս Ղազարյանի հաղորդման հյուրն էր Արամ Զավենիչը: Բնականաբար գլխավոր թեման նրա քծնանքն էր առ Փաշինյան: Ընդ որում, Զավենիչը օգտագործում էր քծնանքի ամենաարևելյան ձևերը, հավանաբար հաշվի էր առել հայտնի մեկնաբան Վլադիմիր Պոզների այն դիտարկումը, թե «…Փաշինյանն այն գործիչներից է, ում դուր է գալիս, որ իրեն քծնում են…»: Այն, որ Պոզները իրավացի է, պարզ երևում է այն օրինակով, որ մինչ օրս նրա արձանը դեռ կանգնած է Իջևանի մոտակայքում:

Բայց վերադառնանք մեր հերոսին, վերջինս, բնականաբար, անընդհատ շարունակում էր գովաբանել Փաշինյանին և փնովել ընդդիմությանը, բայց այս հաղորդման վերջում, իսկ հայտնի է, որ մարդն իր ուզածը սովորաբար վերջում է հայտնում, առաջին անգամ հրապարակեց, թե ինչ պաշտոն է ուզում Փաշինյանից այս երկու տարվա պնակալեզության համար:

Անդրադառնալով ԲՀԿ-ի քննադատությանը նա պահը բաց չթողնելով հրապարակավ հարցադրում կատարեց. «…ինչո՞ւ մինչև հիմա ԲՀԿ-ի ներկայացուցիչ փոխ-վարչապետը/նկատի ունի Մհեր Գրիգորյանին/ շարունակում է զբաղեցնել այդ պաշտոնը…»: Ի՞նչ արժանիքների համար, նյարդայնանում էր Զավենիչը: «…Նա պատասխանատու է երկիր մտնող գազի գնի համար, սակայն ողջ աշխարհում գազը էժանանում է, իսկ Հայաստանի համար այդ գինը թանկանում է…»,- ջղային դեմքով ավարտեց իր վրդովմունքը Զավենիչը:

Մինչ այդ, հավանաբար ակնարկելով Վանեցյանին, Զավենիչը նշում էր, թե իբր «…ռուսական 5-րդ շարասյունը սպառնում է երկրի անվտանգությանը…»: Բայց երբ հիշեց, որ նա Մհեր Գրիգորյանի փոխ-վարչապետի պաշտոնն է ուզում, իսկ դրա համար ռուսներին վիրավորել չի կարելի, իր գեղցի շուստրիության ձևով խմբագրեց իր նախկին միտքը, թե «…Հայաստանում 5-րդ շարասյան գործունեության համար ռուսները ոչ մի մեղք չունեն…»: Ըստ այս շուստրի գեղցիի, նրանք տեղյակ էլ չեն, որ Հայաստանում այս չափի գործիչներ կան, որ ուզում են «հարամել» Փաշինյանի իշխանությունը, այսինքն, նաև «հարամել» Զավենիչի վերջին հույսը:

Հավանաբար այսպիսի պնակալեզների վրա կարող է իր հույսը դնել Փաշինյանը, բայց Զավենիչը 2018-ի հեղափոխությանը գոնե սկզբնական փուլում դեմ է եղել, և ուրեմն նա կարող է և չբավարարել իր տիրոջ չափանիչներին: Իսկ վերջինս այսօր ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց, որ այսուհետ, ով սուտ խոսի, պիտի դառնա քաղաքական «դիակ»: Եվ ինքը թույլ չի տալու, որ ապագայում ԱԺ մտնեն այն ուժերը, որոնք դեմ են եղել 2018-ի հեղափոխությանը: Այդ տեսանկյունից Զավենիչը կարող է իր պաշտոնը չստանալ: Պատկերացնո՞ւմ եք, այդ խոսքերից հետո նրան նշանակեն պաշտոնին՝ Փաշինյանն ինչ մեղադրանքների տարափ կարող է ստանալ: Հո նա, իր բնորոշմամբ, քաղաքական «դիակ» չի ուզում դառնալ, այն էլ վաղաժամ, որ Զավենիչին, այսինքն 2018-ի հեղափոխության չողջունողին, նշանակի որևէ պաշտոնի:

Սա է իրականությունը:

(Visited 77 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика