Նիկոլ Փաշինյանն ազդարարեց մի քանիսին ոչնչացնելու մասին

Նիկոլ Փաշինյանի մոտ սրացումների շրջան է։ Ազգային ժողովում անցած տարվա բյուջեի կատարողականի իր եզրափակիչ ելույթում Փաշինյանը անադեկվատության եւ հիստերիայի պիկով գերազանցեց նախկին ռեկորդները։ Ապագայի նկատմամբ վախը պետության ղեկավարի մոտից ասես խլել է մարդկային ամենատարրական հատկանիշները, ավելին, նա արդեն կորցրել է ցենզուրայի եւ էթիկայի սահմանները եւ խոսում է ինչ որ «դիրքերից», փողոցային բառապաշարի «մաստեր-կլաս» ցույց տալիս։ Սպառնալիքի, կեղծիքի, մանիպուլացիայի հիման վրա կառուցված այս անադեկվատ ելույթում մի քանի ուշագրավ դրվագներ կային։ Նախ այն, թե իբր ինչ-ինչ ուժերի ֆեյքեր ու լրատվամիջոցներ փորձում են իրենից Սերժ Սարգսյան կերտել, որ հեղափոխություն անել․«Հիմա ի՞նչ են մեզ ասում, ահա դուք մաքսանենգություն եք անում ու գնալով կոնկրետանում են իմ ընտանիքի վրա, որ մենք մաքսանենգ ենք, որ մենք կոռուպցիոներ ենք և այլն, այսինքն մեզնից ուզում են ստանալ իրենց կերպարը, քանի որ հասկացել են, որ իրենց կերպարն է հեղափոխության հիմնական շարժիչ ուժը: Հիմա քանի որ նրանք ուզում են հեղափոխություն անել, ուզում են, որ «ազատ» լրատվամիջոցների ձեռամբ ինձնից կերտեն Սերժ Սարգսյան, ինձնից կերտեն, չարժի այդ բառը ասել Ազգային Ժողովից, իրենց նման «եխկելի» կերպար: Սա է նրանց ամբողջ նպատակը, բայց այդ նպատակը չի անցնի»,- վստահեցնում է Փաշինյանը։ Իհարկե, որեւէ մեկի չի հաջողվի որեւէ կերպար ստեղծել, որովհետեւ Փաշինյանն այնքան արագ է կերտել իր կերպարը ու ցույց տվել, որ ոչ միայն չի տարբերվում Սերժ Սարգսյանից, այլ այնքան է գերազանցում, որ շուրջ երկու տարի է մարդիկ մոռացել են նրան, նույնիսկ նրա անունը չեն տալիս։ Մյուս կարեւոր արձանագրումն այս ելույթից այն է, որ Փաշինյանն ազդարարեց, որ հաջորդ ընտրություններն ինքը կեղծելու է «Ապագայի իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ այն ուժերն են, որոնք կանգնել են ու ժողովրդին վերադարձրել են իշխանության: Դրանից դուրս որևէ մեկը այս խորհրդարանում տեղ չի ունենալու: Սա ասում եմ ոչ թե որպես վարչապետ, այլ ՀՀ քաղաքացի: Ես ինձ իրավունք եմ վարապահում ասել, որ ես մյուսներից մի քիչ ավելի լավ եմ ճանաչում մեր ժողովրդին: Եթե այդպես չլիներ, մենք չէինք կարողանա այս կազմով այսօր գտնվել այստեղ »։

Դեռ հարց է, մինչեւ հաջորդ հերթական ընտրությունները Փաշինյանը կմնա՞ իշխանության, թե ոչ, եւ եթե նույնիսկ մնա էլ՝ մեծ հարց է՝ ունի՞ արդյոք ժողովրդի վստահությունը , որ երաշխիքներ է տալիս ոչ միայն իր ուժի, այլ մյուսների համար, այնպես որ ճիշտ կանի առուն թռնելուց հետո «հոպ» ասի։

Բայց որ առաջիկայում լծվելու է որոշ ուժերի ոչնչացնելու գործին, դրանում կարելի է չկասկածել, նա բարձր ամբիոնից անգամ հայտարարեց, թե ԲՀԿ-ն արդեն իսկ ոչնչացել է․ «Ասում եք՝ այսօր քաղաքական ուժը բոյկոտել է ԱԺ նիստը (ԲՀԿ-ն), իսկ իշխանությունը չի մտածում. քաղաքական ուժը, իմ կարծիքով, ինքնաոչնչացվել է, որովհետև երբ որ այս ամբիոնից հերքվում է մի բան, որը ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն առանց բացառության, դա ինքնաոչնչացում է… Այսինքն նորությո՞ւն է, որ ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանել, և նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել: Դա նորությո՞ւն է որևէ մեկի համար: Եվ երբ որ այս ամբիոնից ասում ես մի բան, որը բոլորը գիտեն, որ այդպես չի, դա նշանակում է ինքնաոչնչացում: Իրենք էստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ էստեղ չեն, որովհետև չկան այլևս: Ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեությունը չի ծավալելու: Չի կարելի ժողովրդին ձեռ առնել»,-հայտարարեց ժողվարչապետը։ Նա ասում է, թե մեզ մի սպառնացեք հանրահավաքներով, նկատի ունենալով ԲՀԿ-ին էլ հայտարարում, թե 500 հազար դոլար են ծախսում 200 հոգի մարդ հավաքում, ապա գլուխ գովում, թե իր մոտ դա ամենալավն է լինում, որ ինքն էլ հանրահավաք կանի։ Պետության ղեկավարն այսպիսով բացահայտ սպառնում է քաղաքացիական պատերազմով։

Բայց եթե երկու տարի առաջ հայտնի կենտրոնների աջակցությամբ Փաշինյանի համար սարքեցին մեծաթիվ հանրահավաքներ, դա դեռ չի նշանակում, թե այսօր ինքը կարող է նույն սցենարը կրկնել. Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը եկավ հաստատելու, որ դուք զրկվել եք ձեր թերեւս միակ շնորհից։ Այլապես, եթե իմանայիր, որ վաղը կարող ես հուժկու հանրահավաք անել, մի րոպե տանը չէիր նստի եւ դուրս կգայիր ու կանցնեիր քո սիրած զբաղմունքին։

Իսկ ԲՀԿ-ի հարցում պետք չէ շտապել, առավել եւս մեծ խելք ունենալ, հասկանալու համար, որ դրանք հանրահավաքներ չէին, քանի որ Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը թույլ չի տալիս հանրահավաք կազմակերպել։ Այլ հարց է, որ վարչապետը քաղաքական հակառակորդներին թասիբի է ուզում գցել եւ դրդում խախտել իր իսկ գրած օրենքը։ Դե, իսկ «կուխնյաներից» դուս գալու նրա կոչերն առնվազն զավեշտի ժանրից են, Նիկոլ Փաշինյանը երեւի մոռացել է, որ իշխանության գալու առաջին օրերին զուգարաններից էր լայվ մտնում, իսկ դուստրն էլ զուգարաններից սելֆիներ տարածում։

(Visited 21 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика