Հայերի երգի ճնշումը կիսատ է թողնում թուրք և ազերի տուրիստների խնջույքը Քոբուլեթիի ռեստորաններից մեկում

Այս տարի ևս վրացական ծովափերը հայաշատ են: Քոբուլեթիում հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներին, հայկական գրառումներով պաստառներին, հայկական երաժշտությամբ ռեստորաններին թիվ ու հաշիվ չկա:

Այնտեղ հանգստացողները կես կատակ-կես լուրջ ասում են, լողափին այնքան շատ են հայերը, որ տպավորություն է, թե Հայաստանում են: Ծովափում շրջելուց հետո երեկոյան այցելեցինք Քոբուլեթիի Մոնոպոիլիա ռեստորան: Ռեստորանում օտարերկրյա զբոսաշրջիկներ կային, անգամ թուրքեր եւ ադրբեջանցիներ:

Հրաչ անունով մի երիտասարդ մոտեցավ նվագախմբի տղաներին, որից հետո ռեստորանում հնչեց «Արարատը մեր լեռն է» երգը: Հետաքրքիր մի տեսարան էր, հայերն այդ երգի տակ երգում- պարում էին, իսկ ադրբեջանցի եւ թուրք զբոսաշրջիկներն ուղղակի սարսափահար դուրս եկան ռեստորանից:

Երիտասարդը՝ երգիչ Հրաչ Վարդանյան էր, ով մեզ հետ զրույցում ասաց, որ նկատել էր ադրբեջանցիներին ու թուրքերին եւ որոշեց երգել. «Իրենց ահավոր լավ էին զգում, ես էլ որոշեցի երգել «Արարատը մեր լեռն» է: Իրենք մեր կողքը տեղ չունեն, հայը որտեղ է լինի պետք է իր ասածն ասի»: Երգի կատարումից հետո հնչեց հայկական քոչարին եւ հայերը շուրջպար բռնեցին. գրում է Hraparak.am-ը:

(Visited 7 times, 1 visits today)
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика